Դու կթոթափես լուծը չարիքի,
Արցախը ծախած թափթփուկին ժանտ,
Ապիկարներին՝ արժան նզովքի,
Կդատես դաժան ու կնետես բանտ:
Դու ելնելու՛ ես թմբիրից մահվան
Դա լինելու է ցավոտ արթնացում,
Իսկ փառչակներին ցինիկ, դավաճան,
Դու չես ներելու և ո՛չ մի հարցում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ